News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Փոխվարչապետը ողջունել է հյուրին եւ կարեւորել ԿԽՄԿ կողմից Հայաստանում իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ համարելով հանդիպումը լավ առիթ համագործակցության վերաբերյալ կարեւոր հարցերի քննարկման համար:

Քլեր Մեյթրոն փոխվարչապետին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության հիմնական նպատակները եւ ուղղությունները, խոսել սահմանամերձ բնակավայրերում բարեփոխումներ իրականացնելու կարեւորության մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների օրակարգին՝ ընդգծելով, որ մարդկանց առողջությունը, կրթությունը եւ բարեկեցությունը կազմում են այն առանցքը, որի վրա հիմնվելու են բոլոր բարեփոխումները:

Փոխվարչապետը ներկայացրել է արդարադատության, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների հիմնական սկզբունքները: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ տարիներով կուտակված փորձն ու գիտելիքը նաեւ իր նպաստը կբերի մի շարք բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների՝ մասնավորապես ջրի կառավարման ոլորտներում առկա խնդիրները եւ մտքեր փոխանակել դրանց լուծման հնարավորությունների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել