News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում գլոբալ ռազմավարություն չմշակեն, ապա 10, 20 կամ 30 տարուց հանրապետությունում չափազանց անցանկալի ժողովրդագրական իրավիճակ կստեղծվի: Հունիսի 18-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասվում էր այն մասին, որ մինչեւ 2050-ը Երկրի բնակչության թվաքանակը 7.7 մլրդ-ից կհասնի 9.7 մլրդ:

 «Դե իսկ 2100 թվականին մոլորակի բնակչությունը կլինի 11 միլիարդ մարդ: Զեկույցում կար նաեւ երկրների ցանկ, որտեղ այս գործընթացը հակառակ միտումը  կունենա: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, եթե ամեն ինչ շարունակվի այս ոգով, 100 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը կկրճատվի մոտավորապես մինչեւ 1 մլն մարդ: 50 տարում մեր երկրի բնակչությունը կկրճատվի 183 հազարով», - ասաց Աբովյանը՝ հավելելով, որ նրա համար դրանք «սարսափելի թվեր» են:

Որպեսզի նման կանխատեսումը չիրականանա, պատգամավորն առաջարկում է շատպ սկսել պետական ռազմավարության ձեւավորման աշխատանքը՝ ուղղված երկրում ժողովրդագրական իրավիճակի պահպանմանը:

Ըստ Աբովյանի, Հայաստանում պետք է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք կնպաստեն ոչ միայն բնակչության թվաքանակի  պահպանմանը, այլեւ կապահովեն նրա  հետագա աճը: «Դա վերաբերում է ոչ միայն միգրացիային, այլեւ այլ խնդիրների, այդ թվում, ծնելիության խնդրին», - բացատրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել