News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության եւ անդամների աշխատավարձի բարձրացումը, տեղեկացնում է minval.az-ը։

Համաձայն փաստաթղթի՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ԿԸՀ նախագահի պաշտոնական ամենամսյա դրույքը սահմանվել է 3.06 հազար մանաթ, փոխնախագահինը՝ 2,845 հազար մանաթ, քարտուղարինը՝ 2,110 հազար, ԿԸՀ անդամներինը՝ 1,920 հազար մանաթ։

Այս կարգադրությունը ուժի մեջ է մտնելու 2019 թվականի սեպտեմբերի 1-ից։

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները,  աշխատավարձի բարձրացում է նախատեսվում նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության եւ աշխատակազմի, ԳԱԱ Գյանջայի մասնաճյուղի, Հեյդար Ալիեւի կենտրոնի, «Ադրբեջանի ազգային հանրագիտարան» գիտկենտրոնի, Աթաթյուրքի կենտրոնի, Ադրբեջանի պետական արխիվների եւ դրանց շրջանային ու քաղաքային մասնաճյուղերի, Թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական կոմիտեի մշտական աշխատանքային խմբի, Մշակույթի նախարարության պետական կիոնոֆոնդի, ԶԼՄ-ների աջակցության ֆոնդի, Ադրբեջանի նախագահին առընթեր պետաջակցության խորհրդի քարտուղարության, Բաքվի բազմամշակութայնության կենտրոնի, Ադրբեջանի նախագահին առընթեր գիտության զարգացման ֆոնդի աշխատակիցների համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ