News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շերեմետեւո օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի աղետի տեսանյութը տարածել է ոստիկանության երկու կապիտան, որոնցից մեկը հեռացվել է աշխատանքից, տեղեկացրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ալշեւսկին՝ հղում կատարելով իր հարցմանը ՆԳՆ պաշտոնական պատասխանին, որի սքանը նա հրապարակել է Ֆեյսբուքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ահա եւ պարզվեց, թե որտեղից է ինտերնետում հայտնվել «Սուպերջեթի» աղետի տեսանյութը Շերեմետեւոյի հսկման տեսախցիկներից։ Հարցումս ստանալով՝  ՆԳՆ-ն պարզել է, որ տեսանյութը տարածել է ոստիկանության երկու կապիտան Գաղտնի՝ ի լուր աշխարհի, նրանց մասին է ասված։ Ինչի համար էլ վճարել են։ Մեկին ազատել են իրավապահ մարմիններում աշխատանքից, երկրորդը կարգապահական նկատողություն է ստացել»,- գրել է պատգամավորը։

ՆԳՆ պատասխանում նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը տեսանյութն ուղարկել է WhatsApp մեսենջերով իր ծանոթներին։ Արդյունքում՝ տեսանյութը «լայն հանրային ռեզոնանս է առաջացրել՝ բացասական հետեւանքներով»։

«Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչության աշխատակիցների գործողություններում Շերեմետեւո օդանավակայանում վարչական իրավախախտում կամ հանցագործություն չի գրանցվել։ Միեւնույն ժամանակ, այս արարքը հակասում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են պրոֆեսիոնալ վարքագծին եւ ծառայողական գործունեության բարոյաէթիկական հիմքերին»,- նշվում է փաստաթղթում։

Մոսկվա-Մուրմանսկ չվերթի SSJ100 ինքնաթիռը մայիսի 5-ի երեկոյան անհապաղ վերադարձել էր Շերեմետեւո եւ վթարային վայրէջք կատարել թռիչքի 28 րոպեից հետո։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են նրա կանգնակները, այրվել է շարժիչը։ Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի տվյալներով՝ այդ օրը Մերձմոսկվայում ամպրոպ է եղել։ ՌԴ ՔԿ տվյալներով՝ աղետի հետեւանքով զոհվել է 41 մարդ ինքնաթիռում գտնվող 78 մարդուց։ Որպես կատարվածի հիմնական վարկած նշվում է օդաչուների, կարգավարների եւ տեխզզնում իրականացրած անձանց անբավարար որակավորումը, ինչպես նաեւ ինքնաթիռի անսարքությունն ու մետեոպայմանները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ