News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը Adidas կոնցեռնին մերժել է  պաշտպանված ապրանքային նշան ճանաչել երեք զուգահեռ շերտագծերը:

Դատավճռի համաձայն՝ կոնցեռնը չի կարողացել ապացուցել, որ ցանկացած ուղղությամբ գծված երեք շերտագծերը բավականաչափ բնութագրիչ առանձնահատկություններ ունեն, հաղորդում է DW-ն:

Դատարանը որպես փաստարկ նշել է այն, որ  Adidas-ը որպես օրինակներ է ներկայացրել տարբեր գունային տարբերկաներով լոգոներ. ինչպես սպիտակ ֆոնին սեւ շերտագծեր, այնպես էլ սեւ ֆոնին սպիտակ շերտագծեր:

Դատավարության պատճառ է դարձել Adidas-ի  եւ որպես լոգո երկու զուգահեռ շերտագծեր օգտագործող բելգիական ընկերության միջեւ վեճը:

Լոգոյի օգտագործման արգելքին հասնելու համար Adidas-ը պետք է  հաստատեր, որ իր սեփական լոգոն պաշտպանված ապրանքային նշան է:

Մինչ այդ Adidas-ի ներկայացուցիչն արդեն ասել է, որ պաշտպանված չէ միայն երեք շերտագծերի որոշակի համադրությունը, մինչդեռ այլ համադրությունները շարունակում են կոնցեռնի սեփականությունը մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել