Louis Vuitton Moët Hennessy հոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն դարձել է աշխարհում երրորդ մարդը, որն ունի 100 մլրդ դոլար կարողություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Bloomberg-ի վրա հղումով:
Նրա կարողությունը գնահատվում է 100,4 մլրդ դոլար: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տարեսկզբից Առնոյի ակտիվներն աճել են 43%-ով LVMH ակցիաների աճի արդյունքում:
Bloomberg-ի գնահատականի համաձայն՝ այժմ նրա կարողությունը կազմում է Ֆրանսիայի ՀՆԱ-ից ավելի քան 3%-ը:
Ավելի վաղ այդ տիտղոսին էին արժանացել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն ու Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 119 եւ 106 մլրդ դոլար կարողությամբ համապատասխանաբար: