News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի, Կոշի, Շամիրամի, Արուճի, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Ներքին Սասնաշենի, Վերին Սասնաշենի, Դավթաշենի, Կաթնաղբյուրի, Եղնիկի, Թալինի համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Խոսքը Մ1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ37+544.68-կմ40+000 եւ կմ47+400-կմ71+500 հատվածի վերակառուցման, տվյալ հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող ոռոգման, ջրամատակարարման, գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման համակարգերի տեղափոխման մասին է:

Տեղափոխման են ենթակա Վերակառուցվող ճանապարհահատվածի ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան,Կոշ, Շամիրամ, Արուճ, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Դավթաշեն, Կաթնաղբյուր, Եղնիկ, Թալին համայնքների միջով անցնող կմ37+544.68-կմ40+000 և կմ47+400-կմ71+500հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվողոռոգման, ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը:

Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առեւտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի եւ սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային ու պետական տրանսպորտային ցանցը, ինչպես նաեւ ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր:

Նախագծային փաստաթղթերի համաձայն տեղափոխվող հաղորդակցուղիները ենթակա են տեղադրման այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի տարածքներում, ինչի արդյունքում հողամասերի սեփականատերերը զրկվելու են հողամասերի տվյալ հատվածներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունից:

Ավելին անհրաժեշտություն է առաջանալու տվյալ հողամասերի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերի, որոնք ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի բովանդակությունից ելնելով չեն կարող հանդիսանալ քաղաքացիների սեփականություն։

Նշենք, որ տվյալ դեպքում, կիրառելի չեն կամավոր գույքային սերվիտուտի նորմերը, քանի որ կամավոր գույքային սերվիտուտի նորմերը կիրառելի են մասնավոր սերվիտուտի դեպքում, իսկ սույն որոշմամբ նախատեսված տարածքները նախատեսված են  հասարակական կարիքների համար:

Սույն որոշման ընդունման արդյունքում Վերակառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող մոտ 26,5 կմ երկարությամբ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ոռոգման համակարգի տեղափոխման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ  կճանաչվի հանրության գերակա շահ, ինչը թույլ կտա մի կողմից օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ իրականացնել տվյալ նպատակների իրականացման համար անհրաժեշտ տարածքների օտարման գործընթացը և մյուս կողմից ապահովել համապատասխան վարկային համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների պատշաճկատարումն: 

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 25-ն է: Որպես սեփականություն ձեռք բերող հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ