News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ահազանգ» շարժման անդամները այսօր՝ հունիսի 20-ին, շարունակում են նստացույցն Ազգային ժողովի դիմաց: Նրանք բողոքում են եկամտային հարկի համահարթեցման դեմ: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ նստացույցը կշարունակեն այնքան, մինչև խորհրդարանը  քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։

«Մենք առաջարկում ենք սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 տոկոսային կետով նվազ լինի երկրորդից, իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 տոկոսային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից, առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա, որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք հույս ունեն, որ նույնիսկ այն պատգամավորները, որոնք առաջին ընթերցման ժամանակ կողմ են քվեարկել նախագծին, այս անգամ դեմ կլինեն:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, զրուցել և խոստացել ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել։

Նշենք, որ երեկվանից «Ահազանգ» նախաձեռնության անդամները նստացույց են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Նախաձեռնության անդամներն ունեն պաստառներ՝ «ոչ համահարթեցմանը», «ոչ համահարթ սպասարկմանը» եւ այլ գրություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ