News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Միացյալ Նահանգներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Միացյալ Նահանագներում  նախագահը մի մարդ է, որը ԱՄՆ-ի ամենահարուստ եւ ամենատարեց նախագահն է եւ միակն է, որ կյանքում ոչ մի պետական գործ չի ունեցել։ Հիմա այդ մարդը գնում է երկրորդ ժամկետի ընտրությանը, եւ հիմա ավելի մեծ շանսեր ունի վերընտրվելու, քան ուներ ընտրվելու համար։  Եթե լուրջ քաղաքական ցնցումներ չլինեն, պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ում գործ ենք ունենալու մի վարչակարգի հետ, որը չափազանց պրագմատիկ է»,-նշեց նա։

Քաղաքագետը ԱՄՆ հարաբերությունների ցածր մակարդակը կապում է ԱՄՆ-ում պրագմատիկ վարչակազմի հետ․ «Հիմա ԱՄՆ նախագահն ասում է՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե Հայաստանում ինչ արժեհամակարգ է, ինձ կոնկրետ թիվ բերեք, թե որքան է առեւտրաշրջանառությունը։ Բերում են, ասում է՝ փաստորեն Հայաստանը ԱՄՆ-ի 170-րդ գործընկերն է, հիմա ինչու պետք է ԱՄՆ-ն մեզանով հետաքրքրվի։ Ի՞նչ կարող ենք մենք տալ Միացյալ Նահանգներին։ Կարո՞ղ  է Հայաստանը ԱՄՆ-ին Իրանի կամ ՌԴ-ի հարցում օգնի, բնականաբար ոչ, դա էլ ազդում է հարաբերությունների վրա։ Ստացվում է, որ Հայաստանը ԱՄՆ-ին բացարձակ հետաքրքիր չէ եւ հարաբերությունները պատմականորեն ամենացածր մակարդակի վրա է եւ անընդհատ իջնում է»։

Սուրեն Սարգսյանն անդրադարձավ քննարկվող այն լուրին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը նախատեսում է $40 մլն հավելյալ օգնություն տրամադրել Հայաստանին․  «Նախ Կոնգրեսը չի տվել, դեռեւս Ներկայացուցիչների պալատն է հաստատել, եւ լոբիստներն են աշխատանք տարել, ոչ թե մեր դիվանագետները կամ ԱԳՆ-ն, այսինքն՝ այստեղ լիքը բայցեր կան եւ այս փողն էլ մինչեւ գա Հայաստան, հայտնի չէ, որքանը կհասնի»։

Քաղաքագետը շեշտում է բարձր մակարդակի շփումներ չկան, որովհետեւ օրակարգ չկան․ «Գնան ինչի՞ց խոսան, Բոլթոնը եկել էր Հայաստան, հետո գնացել, խնդում էր մեր վրա, ասում էր իրենք երեւի չեն հասկացել՝ ես ով եմ, տարել են Անվտանգության խորհրդում պրեզենտացիա են արել, թե ոնց են հեղափոություն արել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ