News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Իրանը շատ մեծ սխալ է գործել: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, նկատի ունենալով Իրանի օդային տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ այսօր Իրանի օդային տարածքում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքը: ԱՄՆ-ում պնդում են, որ այն գտնվել է միջազգային օդային տարածքում:

Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին քննադատել է Իրանի տարածք ամերիկյան ԱԹՍ-ի ներխուժումը: Մուսավին իր հայտարարության մեջ բողոք է հայտնել երկրի օդային տարածքի խախտման «ագրեսիվ եւ սադրիչ» քայլերի դեմ: Նա նշել է, որ Իրանի սահմանը խախտելու պատասխանատվությունն ընկած է ներխուժում իրականացրած երկրի վրա:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ