News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններին համախմբան կոչ է անում: Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է պատասխանատու այսօրվ իրադարձություններիաաաահղում համար եւ պետք է իշխանությունը հանձնի խաղաղ ճանապարհով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Վրաստանի խորհրդարանում սկանդալ էր ծագել առավոտյան այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովըԼ Այն բացվել էր նախօրեին Թբիլիսիում 25 երկրներից 100 պատվիրակների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ, այսօր ռուս պատգամավար Գավրիլովը հայտնվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել է միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել: Նրանք Գավրիլովին թույլ չեն տվել շարունակել ելույթը: «Եվրոպական Վրաստան» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորներն շրջափակել են ամբիոնն ու խոչընդոտել միջոցառմանը: Ընդդիմադիրների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները դավաճանություն են արել, քանի որ երկիր եւ խորհրդարան են թողել մի մարդու, որն աջակցում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունն ու մասնակցել է 1993 թվականին Աբխազիայի վրացիների դեմ պատերազմին: Այժմ ընդդիմությունը պահանջում է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի հրաժարականը: Այդ քայլը քննադատել է նաեւ «Վրացական երազանք» կուսակցությունը, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Վրաստանում, նսեմացման, Վրաստանի, նրա արժեքների վրա թքած ունենալու վերջնակետն է: Այդ քաղաքականությունը երկար տարիներ վարում է Բիձինա Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի միջոցով:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռացնել Իվանիշվիլիին եւ նոր ընտրություններ անցկացնել:

«Այսօր կոնսոլիդացիա, միասնություն է անհրաժեշտ: Բոլոր կողմերից մարդիկ պետք է հավաքվեն, մեկ բռունցք դառնան եւ հասնեն Իվանիշվիլիի հեռացմանը: Այդ հարցում պատրաստ եմ մինչեւ վերջ օգնել»,- ասել է Սաակաշվիլին:

Երեկոյան իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը կլքի Վրաստանը, քանի որ ստեղծված իրավիճակում վեհաժողովին նրանց մասնակցությունն անհնար է:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի խորհրդարանի դիմաց իրավիճակը սրվել է: Ցույցի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարան: Տեղում աշխատում են ոստիկաններն ու հատուկ նշանակության ուժերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել