News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ըստ օրինագծի՝ աղբահանության սակագները բարձրացել են հյուրանոցների համար եւ նվազել արտադրական աղբի համար: Այս մասին հունիսի 21-ին ԱԺ արտահերթ նիստում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ քննադատելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանի առաջարկած օրինագիծը: Նա նշեց, որ թափոնների տեսակները տարբեր են եւ ազդեցությունը նույնպես տարբեր է: «Եվ ես կարծում եմ, որ արտադրական թափոնների սակագների մակարդակի նվազեցումը հիմնավորված չէ»,- պարզաբանեց Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքով՝ օրինագծով թույլ է տրվում աղբի համար վճարել՝ ելնելով տեղափոխվող աղբի ծավալից: «Բայց ո՞վ է այդ ամենը կշռելու: Դուք այդ ամենն ի՞նչ մեխանիզմներով եք մտադիր իրականացնել: Ձեզ խնդրում եմ՝ հստակ մեխանիզմներ ներկայացնել: Ստացվում է, որ մենք կարգավորում ենք մտցնում, սակայն դրանց մեխանիզմներին հասանելիություն չունենք: Այս ամենը կարող է իրավիճակը է՛լ ավելի խորացնել»,- դժգոհեց ընդդիմադիր պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ