News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ես ապրում եմ Երեւանի ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում եւ տարվա սկզբին կատարում եմ համատիրությունների հետ կապված բոլոր վճարումները: Հունիսի 21-ին ԱԺ արտահերթ նիստում  «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ սուր քննադատելով մայրաքաղաքի համատիրությունների աշխատանքը:

Սակայն, ըստ նրա, համատիրությունները, նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնում պատշաճ կերպով չեն կատարում իրենց հիմնական գործառույթները:

 «Մայրաքաղաքի հենց կենտրոնում համատիրությունները չեն կատարում իրենց առջեւ դրված որեւէ խնդիր եւ գործառույթ», - դժգոհեց Զոհրաբյանը: Նա նշեց, որ մայրաքաղաքի բնակիչները, ինչպես նաեւ ինքը, ժամանակին վճարում են բոլոր ծառայությունների համար, բայց կատարված աշխատանքների որակը շատ տխուր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ