News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԻՀՊԿ ՌՕՈւ հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ իրանական ՀՕՊ տեսադաշտում անօդաչուի հետ միասին հայտնվել է նաեւ P-8 (Պոսեյդոն) պարեկային օդանավ, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել է 35 մարդ։ «Մենք կարող էինք խփել ամերիկյան ինքնաթիռը՝ անօդաչուների օգնությամբ, բայց մենք դա չարեցինք։ Մեր նպատակն էր անօդաչու սարքը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդկերպ ուղերձ է հղվել «ԱՄՆ ռեժիմի ահաբեկչական ուժերին»։

Ավելի վաղ ԻՀՊԿ հրամանատարությունը տեղեկացրել էր ամերիկյան անօդաչուի մասին, որը խփվել էր Իրանի օդային տարածքում։ Ընդ որում՝ ԱՄՆ-ը պնդում է, որ դրոնը գտնվել է միջազգային օդային տարածքում։

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Մուսավին դատապարտել է ԱՄՆ անօդաչուի ներխուժումն Իրանի օդային տարածք։

Իր հայտարարությունում Մուսավին բողոք էր հայտնել «երկրի օդային տարածքի խախտման ագրեսիվ եւ սադրիչ քայլի» կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ Իրանի սահմանների խախտման պատասխանատվությունն ընկած է այն կողմի վրա, որը կատարել է ներխուժումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում գրել է, որ Իրանը մեծ սխալ է գործել։ Ավելի ուշ Կանադայի վարչապետի հետ մամուլի ասուլիսում Թրամփը նշել էր, որ անօդաչուն կարող էր սխալմամբ խփված լինել։ Նրա խոսքով՝ դրոնը անզեն էր եւ գտնվում էր միջազգային ջրերի տարածքում, այն կարող էր խփել «հիմարի ու անբանի մեկը»։

«Ես կարծում եմ, որ, հավանաբար, Իրանը սխալ է գործել, ես կենթադրեի, որ դա գեներալ կամ ինչ-որ մեկն է եղել, որը սխալ է թույլ տվել՝ խփելով այդ անօդաչուն»- ասել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ