News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում քրդական համայնքի տասնյակ ներկայացուցիչներ այսօր՝ հունիսի 21-ին, բողոքի ցույց են անում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք պահանջում են ազատ արձակել Արցախում 1 կիլոգրամ թմրանյութի գործով մեղադրյալ Այլազ Ամոյանին։

«Հարգելի դատախազ, հանցագործներին չեք պատժում, անմեղ մարդկանց եք ձերբակալում: Եթե ինքն արդար չի, հասնում է ամեն պատիժ, բայց իրենք արդար են: Խիղճ ունեցեք այս նոր Հայաստանում»,–նշում էին ցուցարարները:

Ցուցարարները պնդում էին, որ հարուցված քրեական գործում կա ազգային խտրականության հարց։

Այլազ  Ամոյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Ամոյանի դեմ  քրեական գործ է հարուցվել 266–րդ հոդվածի 3-րդ մասով, 267.1 հոդվածի 4–րդ մասով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգությունը, որի հետ կապված պաշտպանյալի մերձավորները գտնում են, որ ապօրինի մեղադրանք է առաջադրված, ապօրինի է կալանքի տակ գտնվում, գործի նախաքննությունն ավարտելու եւ գործը դատարան ուղարկելու հետ կապված իրենց դժգոհությունն արտահայտում էին բողոքի ակցիա անցկացնելով։ Նրանց կարծիքով՝ ազգային խտրականության հարց  է դրված։

Պաշտպանի խոսքով՝ գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, այժմ գտնվում են միջնորդությունների փուլում։ Գործը Ազգային անվտանգության ծառայությունն է քննում։

Նշենք, որ կալանքի տակ են գտնվում նաեւ երկու այլ անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ