News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմը կարող է հանգեցնել տարածաշրջանում առկա այլ հակամարտությունների սրացմանը , սակայն դժվար է ասել՝ կհասնի արդյոք ալիքը Կովկաս: Այս մասին NEWS.am-ի նետ զրույցում ասաց Օսլոյում Աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի հետազոտող Պավել Բաեւը:

Փորձագետը հավելեց, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ճգնաժամը համաշխարհային խնդրի վերածվելու ներուժ ունի:

«Տարբեր ուժեր (Իսրայել, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ եւ այլն) շահագրգռված են այս ճգնաժամը տարբեր դրսեւորումներով շահարկելու գործում: Թրամփն անձամբ  չի ուզում ներգրավվել ռազմական հակամարտության մեջ: Նրա ընտրողը շահագրգռված չէ Իրանի հետ հակամարտությամբ, ուստի դժվար է ասել, որ դա արվում է ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունների համար:

Միեւնույն ժամանակ, նախագահի աշխատակազմում կա մարդ, որը տարբեր պատճառներով ցանկանում է ճգնաժամի սրրացում, եւ դա Ջոն Բոլթոնն է: Երբ այդքան տարբեր ուժեր փորձում են մանիպուլյացնել հակամարտությունը, կա վտանգ, որ ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել մեծ պատերազմի, որն իսկական իրական աղետ կլինի աշխարհի համար», - ասաց նա:

Պավել Բաեւը նկատեց, որ նավթային շուկան լրջորեն չարձագանքեց  Օմանի ծովում լցանավերի վրա հարձակումներին, եւ դա վկայում է այն մասին, որ  կամ գործընթացները նախապես հաշվարկված են, կամ լուրջ չեն ընդունվում, կամ հետագա իրադարձությունները չեն հանգեցնի մեծ հակամարտությունների:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակման էին ենթարկվել երկու նավթային լցանավեր`Front Altair եւ Kokuka Courageous: Նավերի վրա պայթյուններ էին որոտացել եւ հրդեհներ բռնկվել:

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է լցանավերի վրա հարձակվելու մեջ: ԱՄՆ-ի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի, իրանցի զինվորականները Օմանի ծոցում վնասված լցանավից հանում են  չպայթած ական:

Իր հերթին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ լցանավերի հարձակումներին  Իրանի ներգրավվածության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներն  անհիմն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ