News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական S7, «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», Red Wings, «Աերոֆլոտ» եւ Smartavia ավիաընկերությունները հայտարարել են հուլիսի 8-ից դեպի Վրաստան տոսմերի վաճառքի դադարեցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հուլիսի 8-ից մենք դադարեցնում ենք դեպի Վրաստան տոսմերի վաճառքը: Ավիատոմսերի վերադարձի մասին մանրամասն տեղեկություն կտրամադրվի երկուշաբթի», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ընդ որում ընկերությունը մանրամասնել է, որ դեռ վերլուծում է հրամանը եւ  պաշտոնական կարգադրությունների  սպասում «Ռոսավիացիայից» եւ Տրանսպորտի նախարարությունից:

 «Մինչ այդ վաճառքը չենք դադարեցնում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Smartavia ավիաընկերությունը:

 Բացի այդ ընկերությունները հայտնել են, որ հուլիսի 8-ից հետո ուղեւորներին կվերադարձնեն Վրաստան ուղեւորության համար ծախսված գումարը:

Հիշեցնենք, որ նախօրեին բողոքի ակցիաների ֆոնին, որոնք առաջացել էին Վրաստանի խորհրդարանում ՌԴ պատվիրակության ներկայության պատճառով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան

Բացի այդ, նախագահը խորհուրդ էր տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:

Փաստաթղթից հետեւում է, որ հուլիսի 8-ից ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է ՌԴ տարածքից դեպի Վրաստան օդային փոխադրումներ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ