News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 22-ին, Տավուշի մարզում տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ մոտեցավ «Դիլիջան» գարեջրի գործարանի տաղավարին, որի մոտ կանգնած էր ընկերության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը, ով նաեւ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերն է:

Փաշինյանն ու Հակոբյանը երկար զրուցում էին. Գործարարը վարչապետին գարեջուր հյուրասիրեց: Վարչապետը հետաքրքրվեց նոր գործարանի հաջողություններով, ապա ջերմ ձեռքսեղմումով հրաժեշտ տվեց ՀՀԿ-ական գործարարին:

Ավելի ուշ Հակոբ Հակոբյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ ՀՀԿ-ական, դուրս չի գալու կուսակցությունից: Նա ընդգծել է, որ երբեք իշխանությունների հետ չի կապել իր բիզնես գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ