News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ, երբ վարչապետը մոտեցավ տաղավարներից մեկին, տավուշցի գործարարը նրան հիշեցրեց, որ Երևանում մոտեցել ու խոսել է ներդրման մասին:

Վարչապետ Փաշինյանը հիշեց քաղաքացուն և իր ուրախությունը հայտնեց, որ նա արդեն ունի իր արտադրանքը:

Գործարարը հայտնեց, որ իրանական հկա ագրոկոնցեռնի հետ համագործակցությամբ Տավուշում անասնաֆերմա են բացում, անասուններին էլ Իրանից են բերելու:

Զրույցի ավարտին գործարարն ասաց Նիկոլ Փաշինյանին. «Շատ ուշախ եմ, որ մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է ու լավ, հեռուստատեսությամբ, որ նայում ենք …»:

«Ճմռթա՞ծ ա»,- հարցրեց վարչապետը: Տավուշցին պատասխանեց. «Չէ, հոգնած է»:

Փաշինյանը արձագանքեց. «Նայած՝ օրվա որ ժամին»:

Տպել
Ամենաշատ