News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան Վրաստան ժամանելու, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Վրաստանում թռիչքները դադարեցնելու մասին:

Հունիսի 21-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելում է հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին իրականացնել չվերթներ դեպի Վրաստան անորոշ ժամկետով եւ հանձնարարել է կառավարությանը հայրենիք տեղափոխել բոլոր ռուս զբոսաշրջիկներին: Հունիսի 22-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունն արգելել է վրացական ավիաընկերություններին կատարել չվերթներ դեպի Ռուսաստան:

«Իմ պատասխանը հետեւյալն է. զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան ժամանել մեզ մոտ, քանի որ նրանց շատ են սիրում Վրաստանը: Իսկ քաղաքական գործիչներն ու ղեկավարները պետք է գտնեն խնդրի լուծումը, որը դարձել էր տեղի ունեցածի պատճառը: Այս խնդրի լուծումը նշանակում է կրկին միավորել վրացական տարածքները: Սակայն դա չպետք է ազդի զբոսաշրջիկների եւ բնակչության վրա, չպետք է անդրադառնա խաղաղ իրավիճակի վրա, որն անկախ ամեն ինչից ձեւավորվել է Վրաստանում»,-հայտարարել է Զուրաբիշվիլին, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Նա նաեւ նշել է, որ Մոսկվայի հետ լարված հարաբերությունները գոյություն ունեն արդեն երկար ժամանակ, սակայն դա նախկինում չէր խանգարում կես միլիոն ռուս զբոսաշրջիկներին այցելել մեր երկիր:

Մեկնաբանելով հունիսի 20-ին երկրում տեղի ունեցած առաջին հանրահավաքի հետեւանքները, երբ տուժել էր 240 մարդ, իսկ ավելի քան 300-ը ձերբակալվել էին, Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում ներքին ընդհարումները շահավետ են միայն Ռուսաստանի համար՝ անվանելով նրան «թշնամի եւ օկուպանտ»: Անկարգությունների համար Զուրաբիշվիլին պատասխանատվությունը վերագրել է ընդդիմության վրա, որը, նրա խոսքով, կառավարվում է Մոսկվայի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ