News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում հունիսի 23-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում hունիսի 23-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+19, ցերեկը՝ +24+29,

Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30, 

Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+35,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,

Արարատում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37, 

Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+39,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30,

Արցախում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+38։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ