News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեք ավիաընկերություն պատրաստակամ է մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններում ծագած խնդիրների հետևանքով ավիափոխադրումների հետ կապված փոխադարձ արգելքներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով:

Արդյունքների մասին զեկուցվել է Վարչապետին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ