News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է տանում Վերին Լարսում մնացած  հայկական ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսի  ուղևորների տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Նշենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում են Մոսկվայից Հայաստան ժամանող ավտոբուսի 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։

 Մեր տեղեկություններով՝  հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։  Նախնական տեղեկություններով՝ սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։

Հայ վարարոդին այս պահին հարցաքննում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել