News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զարեհ Սինանյանն Ամերիկայում մեծ կապեր ունի, եւ դրանք մոբիլիզացնելու է ի շահ Հայաստանի։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«31 տարուց ավելի բնակվել եմ այնտեղ, 20 տարի հասարակական գործով եմ զբաղվել, 7 տարի քաղաքական ընտրված պաշտոնյա եմ եղել, մեծ կապեր ունեմ ու դրանք բոլորը պետք է մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի»,- ասաց Սինանյանը:

Սինանյանը պատմեց, որ ունեն ռազմավարական ծրագիր, ու առաջին քայլը լինելու է Ռուսաստանի հայ համայնքի հետ աշխատանքը.

«Որովհետեւ այն ամենամեծն է, այն աշխարհագրականորեն ամենասփռվածն է, հոգեբանորեն ու ֆիզիկապես ամենաշատ կապն ունի Հայաստանի հետ։ Ճիշտ, լավ աշխատանքի դեպքում իրենք ոչ միայն ամնամեծ պոտենցիալն են կազմում Հայաստանի համար, այլ նաեւ շատ այլ դիվիդենտեր կարող է Հայաստանը ստանալ, մենք էլ կարող ենք իրենց օգնել շատ հարցերում»:

Հարցին՝ Սփյուռքում փոփոխություններն ինչպիսին են, եւ ինչպես է այնտեղ տրամադրությունը, Սինանյանն ասաց, որ Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է.

«Հայաստանը պետք է լինի արդար ու ցանկալի: Այն ժամանակ լուրջ խնդիր կար՝ ինչպես գրավել Սփյուռքը, երբ նույնիսկ Հայաստանի բնակչությունը չէր գրավվում իր սեփական բնակավայրով, հիմա իրավիճակը փոխվել է: Եթե Հայաստանում հետհեղափոխական ոգեւորությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել, բայց իրենք սպասում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ