News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից Առչիլ Թալաքվաձեի թեկնածությանը որպես օրենսդիր մարմնի նախագահ, հաղորդում է Sputnik Վրաստանը:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդի օգտին 150 պատգամավորներից  քվեարկել է 94-ը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել  աջակցության եւ վստահության համար եւ հասարակությանն ասել՝ ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի խորհրդարանում խաղաղ, գործնական քաղաքականություն լինի, ես առավելագույնս կապահովեմ, որպեսզի կողմերը խաղաղ կառուցողական ռեժիմի անցնեն ... Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը, ես ձեզ հետ միասին  կկայացնեմ որոշումներ, որոնք մենք պետք է ապագայում ընդունենք», - ասել է Թալաքվաձեն:

Նա նշել է, որ  Վրաստանի խորհրդարանի նախագահ լինելն իր համար մեծ պատասխանատվություն է:

Թալաքվաձեն խորհրդարանի պատգամավոր է դարձել 2016 թվականի ընտրությունների արդյունքներով:

Մինչ այդ Թալաքվաձեն երկու տարի ՆԳ փոխնախարար էր:

2012 թ-ից մինչեւ 2014 թվականը Թալաքաձեն եղել է Պատիժների կատարման փոխնախարար: Ավելի վաղ, 2011-ից մինչեւ 2012 թվականը, ինչպես նաեւ 2006-ից մինչեւ 2007 թվականը աշխատել  է USAID-ում: 2007-2009թթ. աշխատել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում հարձակման են ենթարկվել չորս ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ
Մայիսի 8-ի գիշերը հարձակումներ են կատարվել ընդդիմադիր գործիչների վրա...
Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա
Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ հեղաշրջում թույլ չի տա...
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Ամենաշատ