News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանից այդպես կադրեր ցույց տալ, ստորացնել, միայն թուրքը կարող էր անել, ընդ որում ամենաստորը. մեղավո՞ր է,պատժե՛ք։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի խորհրդական  Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով այդ ամենը մտածված  եւ մշակված սցենար էր. «Դա կոմեդիա էր, որ սարքեցին Մանվելի հետ կապված, ավելի ստոր բան չէր կարող լինել։ Միլիարդներից էիք խոսում, դե գտե՛ք, ցույց տվե՛ք։ Հիմա էլ արդեն սովորել են, մեկն իրեն վարչապետ է հռչակում, մյուսը՝ ՍԴ նախագահ, սեռական փոքրամասնություններով, տրանսգենդերներով ու սորոսականներով են լցնում երկիրը»,– ասաց Իսագուլյանը։

Նրա խոսքով արդեն որոշել են եւ հստակ քայլերով պայքարելու են այս իրողությունների դեմ. «Ազգային Անվտանգություն» կուսակցությունն արդեն իսկ որոշում է կայացրել, մենք սկսելու ենք ագարակից մինչեւ Սադախլու, հարավից մինչեւ հյուսիս, արեւելքից մինչեւ արեմուտք, աշխատելու ենք եւ ամեն ինչ պետք է անենք այս անօրինական ռեժիմից ազատվելու համար»,– եզրափակեց Իսագուլյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ