News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.13
EUR
532.17
RUB
7.54
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Վրաստանի իշխանություններից հավաստիացումներ է լսում զբոսաշրջիկների անվտանգության վերաբերյալ, բայց նույնպիսի երաշխիքներ էին եղել նաեւ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորած պատվիրակության համար: Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի զուգահեռ է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք լսում ենք, թե ինչպես է Վրաստանի վարչապետը [Մամուկա Բախտաձեն] ասում, որ մեր բոլոր հյուրերն անվտանգության մեջ են,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: - Բայց չպետք է մոռանալ, որ պարոն Գավրիլովը եւ նրա պատվիրակության անդամները նույնպես հյուրեր էին՝ բառի ուղղակի իմաստով, եւ նրանք անվտանգության մեջ չէին»:

Լավրովը նշել է, որ լրատվամիջոցները Թբիլիսիում անկարգությունները հրահրած իրավիճակը նկարագրելիս դիմում են թերասացության՝ նշելով, թե «ճգնաժամի պատճառը վրացական խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նիստին ռուսական պատվիրակության ներկայությունն էր»: «Ինչ-որ տեղ ստվերում է մնում սկզբունքային հարցը. ՌԴ պատվիրակությունը եկել էր Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նիստին, որի անցկացմանը Վրաստանը ձգտել է մի քանի տարի: Եկել է որպես ասամբլեայի նախագահ,- հիշեցրել է Լավրովը: - Եվ հետո մնացյալ ամեն ինչը, ներառյալ նիստի անցկացման տեղը, այսինքն՝ Վրաստանի խորհրդարանը, ներառյալ ասամբլեայի նախագահին՝ պատգամավոր Գավրիլովին տեղավորելը, այս ամենն ինչ-որ հանպատրաստից որոշված բան չէր, այլ արվել է կազմակերպիչների կողմից, այսինքն՝ վրացական խորհրդարանի կողմից»:

«Սա հենց այն դեպքն է, երբ թերասացությունը ստից ավելի վատ է»,- նշել է Լավրովը:

Նախագահի կոչերը

«Այն բանին, թե Վրաստանում ռուսաստանցիներին ինչպես են վերաբերվում, ամենեւին չեն նպաստում այս երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը թշնամի է եւ օկուպանտ»,- շեշտել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Զուրաբիշվիլին իր արտահայտություններով «հրահրում է ուլտրածայրահեղական, ազգայնական, հակառուսական տրամադրություններ, որոնք դրսեւորվում են փողոցներում»:

«Երբ ասում են, որ մենք չպետք է ուշադրություն դարձնենք հակառուսական տրամադրությունների առանձին դրսեւորումներին, ես, այնուամենայնիվ, ավելի զգույշ կլինեի այդ կապակցությամբ, քանի որ պետության ղեկավարը քաղաքականություն է որոշում, իսկ այդ քաղաքականությունը բացահայտ հակառուսական է»,- ամփոփել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ