News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Հայաստանի դատական համակարգում ընթացող գործընթացները պետք է տեղի ունենան եւ դիտարկվեն բացառապես իրավական հարթությունում։ Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հաճախ են խոսում օրենքների եւ Սահմանադրության գերակա ուժի մասին, իսկ դատական իշխանությունը իշխանության առանձին ճյուղ է, որը պետք է գործի ինքնուրույն։ «Մենք իսկապես պետք է մեր մեջ կամք գտնենք եւ ստեղծենք նախադրյալներ, որպեսզի իշխանության բոլոր ճյուղերը՝ մեկը մյուսին զսպելով, իրականացնեն իրենց գործունեությունը լիարժեք, խոհեմ եւ արդար»,- ընդգծել է Էնֆիաջյանը։

Հարցին, թե ով է, ըստ նրա, ՍԴ նախագահը, Էնֆիաջյանը պատասխանել է, որ ծանոթ չէ նման հրապարակումների եւ չի կարող պատասխանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ