News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես անձամբ չեմ տեսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարությունը: Հունիսի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ-ից ընտրված ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

ԱԺ փոխխոսնակի հավաստիացմամբ՝ ինքն այդպիսի տեղեկություն չունի: «Կարծում եմ, որ միայն պարոն Ուրիխանյանն է կարող բարձրաձայնել բոլոր մանրամասները, բայց անձամ ես ոչ մի տեղեկություն չունեմ նրա հեռանալու վերաբերյալ պաշտոնական հայտարարության մասին»,- ասաց Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը Facebook-յան իր էջում գրել էր, որ «եկել է իր լիազորությունները դադարեցնելու ժամանակը»՝ ակնարկելով ներկուսակցական բնույթի խարդավանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ