News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը կնիքներ չի դնի օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտքի եւ երկրից ելքի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Tasnim գործակալությանը։

Տեղեկացվում է, որ նման միջոցներ կձեռնարկվեն՝ կապված այն բանի հետ, որ օտարերկրացի շատ զբոսաշրջիկներ մտահոգ են, որ իրանական վիզան կամ օդանավակայանի կնիքն իրենց անձնագրերում կարող են խնդիրներ առաջացնել ամերիկյան վիզա ստանալիս։

Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին համապատասխան կարգադրություն է արել ներքին գործերի նախարարությանը։

Հիմա  Իրան այցելող օտարերկրացիներին անհրաժեշտ կլինի ստանալ փաստաթղթի պատճենը, որը կհաստատի, որ նրանք վիզա են ստացել։ Մուտքի եւ ելքի կնիքները կդրվեն այդ փաստաթղթին անձնագրի փոխարեն։

Իրանի վարչակազմը արդեն ավելի քան մեկ տարի աշխատում է այս ծրագրի վրա, որպեսզի աջակցի տուրիմի զարգացմանը երկրում եւ ճանապարհորդներին ազատի որեւէ երկյուղից։

Վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում իրավիճակը զգալիորեն սրվել է: Ամերիկյան իշխանությունները խիստ պատժամիջոցներ են մտցրել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ եւ շարունակում է  սաստկացնել պատժամիջոցային ճնշումը: Վաշինգտոնի հայտարարած նպատակն է Իրանի «վարքագծի փոփոխությունը»: ԱՄՆ-ն  երկրորդական պատժամիջոցներով իրանական նավթի բոլոր գնորդներին ստիպել է գնումները դադարեցնել: ԱՄՆ-ն նաեւ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել: Դրան ի պատասխան՝ Իրանը CENTCOM-ն է ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, իսկ իրեն՝ ԱՄՆ-ին, «ահաբեկչության հովանավոր պետություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ