News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ծնողները սոցցանցերում ներկայացրել են երեխաների դաստիարակության հատուկ եղանակ։ Երեխային համոզելու համար, որ ուտի, նրանք բռնություն են գործադրում փափուկ խաղալիքների հանդեպ։ Երեխաների ներկայությամբ խաղալիքներ ծեծելը զանգվածային բնույթ է ստացել եւ վերաճել ֆլեշմոբի, տեղեկացնում է Lenta-ն։

Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են տեսանյութեր, որոնցում փորձում են այդ մեթոդը։ Առաջիններից մեկն այն փորձարկել է Վեթ Ֆայքսը, որը Ֆեյսբուքում հրապարակել է տեսահոլովակ՝ խնդրելով իրեն խիստ չդատել։

 Տեսանյութում որդին հրաժարվում է ուտել, ինչից հետո կինը նույն ուտելիքն առաջարկում է նրա խաղալիքին ու պատկերում դրանից հրաժարվելը։ Դրանից հետո մայրն սկսում է ծեծել խաղալիքը, ինչից հետո որդին համաձայնում է ուտել։ Ընդ որում՝ լսվում է, թե ինչպես են կադրից դուրս ծիծաղում մարդիկ, նշելով, որ մեթոդն աշխատել է։

Ֆլեշմոբը անցել է նաեւ Թվիթեր։ Ամենատարածվածներից մեկը wild cherry տեսահոլովակն է։ Տեսանյութում նման իրավիճակ է պատկերված։ Գրառումն այսպիսին է. «Եթե երեխաները հրաժարվում են ուտել, այ թե ինչ է պետք անել»։ Հեղինակը պարզաբանել է, որ երեխան իր զարմիկն է, եւ բոլոր դժգոհներին պատասխանել է, որ նրանց վրա ուշադրություն չի դարձնում։

Շատ օգտատերեր տեսանյութերի մեկնաբանություններում իրենց ընկերներին ասում են, որ նրանք փոխառեն նրանց փորձն ու փորձեն այն իրենց երեխաների վրա։ Ծնողներից մեկը մյուսին ցուցադրել է, թե ինչպես կաելի է ավելի մարդասիրաբար ստիպել երեխային ուտել։ Խաղալիքներին խփելու փոխարեն Քրիսթոֆեր Դուեթը որդու աչքերի առջեւ «կերակրում» է նրա սիրած խաղալիքը՝ ցուցադրելով, թե ինչպես է նրան դուր գալիս կերակուրը։ Երեխան սկսում է հետաքրքրվել կերակուրով, սկզբում կերակրում է իր խաղալիքին, իսկ հետո սկսում է ուտել ինքը։ Ծնողների կարծիքով՝ նման եղանակը շատ ավելի հարմար է դաստիարակության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել