News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Իրանի հետ երկխոսությամբ՝ չնայած նախագահ Թրամփի պնդումներին, թե ինքը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Փարիզում իր աղբյուրներին:

«Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են միջոցներ փնտրել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացման համար: Սակայն ֆրանսիացիներն ասում են, որ իրենք որևէ նշան չեն տեսնում, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Իրանի հետ երկխոսությամբ»,- ասել է աղբյուրը:

Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կարող է հակաիրանական կոալիցիայի մաս դառնալ, աղբյուրը նշել է, որ չնայած Ֆրանսիայի իշխանություններն իրենց «լավ դաշնակից» են համարում, նրանք «չենք հետևի Իրանի հարցով Վաշինգտոնի գծին»: «Նրանք իրենց նպատակները, իրենց շահերն ունեն»,- հավելել է աղբյուրը:

Պարսից ծոցում ֆրանսիական զորքերը շարունակում են ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները: Հարցին, թե արդյոք այդ համագործակցությունը կշարունակվի, եթե առճակատում սկսվի, աղբյուրն ասել է.

«Մենք դեռ դրան չենք հասել»:

Ավելի վաղ ֆրանսիական հատուկ ծառայությունները հայտարարել են, որ չեն կարծում, թե ամերիկյան անօդաչուն խախտել է Իրանի օդային տարածքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ