News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի շենքը կվերադարձվի Երեւան համայնքին:

«Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, եւ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին»,- ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Տպել
Ամենաշատ