News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Հայկ Տիգրանի Ղազարյանին, Դավիթ Սերգոյի Մարիկյանին, Կարեն Ռաֆիկի Մուրադյանին, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին, Արսեն Աբրահամի Բեգլարյանին եւ Սարգիս Վաչագանի Ադամյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: Կառավարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019  թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Տպել
Ամենաշատ