News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վրացական կողմից`  Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին նիստի կազմակերպման, բովանդակալից քննարկումների և արդյունավետ աշխատանքի համար` փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ կարևոր այս միջոցառումը սահմանել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղենիշները՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ուժերով կողմերը կկարողանան այս գործընթացին հաղորդել հետևողական և համակարգված բնույթ։

Տիգրան Ավինյանն ընդգծել է փոխվստահության մթնոլորտը, որը տիրում էր նիստի աշխատանքների ողջ ընթացքում՝ նշելով, որ հանձնաժողովի անդամների և փորձագետների միջև ձևավորված փոխհարաբերությունների այսպիսի բնույթը ևս նպաստում է ցանկացած հարցերի ու խնդիրների վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումների՝ առավել արագ և արդյունավետ մշակմանը։ Միաժամանակ, նա ավելացրել է, որ շատ կարևոր է պահպանել այս տեմպը և առաջ շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունների արագ կյանքի կոչման ուղղությամբ, ինչին բնականաբար սպասում են հայ և վրաց ժողովուրդները:

Նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտներին վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության ստորագրման արարողությունը: Արձանագրության մեջ արտացոլված են երկու կառավարությունների այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ հիմք կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ