News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պարզ կլինի՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ի թեկնածուի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան ու տունն այրեցին, թե՝ այրեց: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա ասաց, որ այդ հարցով Ազգային անվտանգությունն է զբաղվում. «Պարզ կլինի՝ այրեցի՞ն, թե՝ այրեց: Դա իմ գործը չէ»։

Դիտարկմանը, որ նման ակնարկներ արել է նաեւ Ծառուկյանը, Միքայելյանն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանն է, եւ, որ ինքն էլ է ուզում, որ այդ միջադեպի հանգամանքները պարզվի. «Չեմ կարող ասել՝ գործը սարքած է, իրավաբանները պետք է որոշեն։ Ես խնդրում եմ, որ պարզեն, թե ինչ է կատարվել»:

Հարցին՝ արդյոք ինքն այն կարծիքի՞ն է, որ գործը սարքած է, Միքայելյանն ասաց. «Ես ասում եմ, որ այս իրավիճակին նայելով, հնարավոր չէ մի հատ անխելք մարդ՝ այլ ուժի կամ հակադիր ուժի կողմից, որ նման գործ անի, մեքենա դնի այրի: Ինչի՞ համար»:

Տպել
Ամենաշատ