News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մահաթմա Գանդիի հիշատակին նվիրված` «Շարժվելով դեպի ազատություն եւ խաղաղություն», քայլերթի կազմապերպիչներ Փութան Վեեթիլ Ռաջագոփալանին, Աշոկ Սաջանհարին եւ Ջիկ Քար-Հարրիսին՝ ուղեկցությամբ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանի:

Հյուրերը Հայոց Հայրապետին ներկայացրեցին քայլարշավի հիմնական գաղափարները եւ նպատակները՝ կարեւորելով կրոնների գործակցությունը մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու բարօր աշխարհի կերտման գործում: Տիար Աշոկ Սաջանհարին Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Դելիից մինչեւ Ժնեւ կազմակերպվող մեկամյա քայլերթն անցնելու է նաեւ Հայաստանով ու Արցախով: 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց խաղաղության եւ ազատության գաղափարների տարածմանը նվիրված քայլերթի նախաձեռնությունը՝ արձանագրելով, որ այդ գաղափարները դարեր շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, Հայոց Եկեղեցու կողմից հնչեցվել` իբրեւ ամենօրյա աղոթք ու մաղթանք:

Նորին Սրբությունը ընդգծեց նաեւ, որ համամարդկային այդ արժեքները առանձնահատուկ կարեւորություն ունեն հայոց ազգի համար, քանի որ ինչպես պատմության ընթացքում, այնպես եւ այսօր հայ ժողովուրդը պայքարում է խաղաղ եւ ազատ ապրելու իր իրավունքի պաշտպանության համար: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտությանը եւ նրա խաղաղ կարգավորմանն ուղղված հոգեւոր առաջնորդների եւ միջազգային հանրության ջանքերին` հույս հայտնելով, որ նման խաղաղասիրական նախաձեռնությունները եւս իրենց նպաստը կբերեն աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հնդկաստանի հայ համայնքին, հնդկահայոց հոգեւոր ժառանգությանը եւ նրա կարեւոր ներդրմանը երկրի կյանքում եւ հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում:

Վերջում Նորից Սրբությունն բարեհաջող առաքելության իր բարեմաղթանքներն ու զորակցությունը փոխանցեց քայլարշավի կազմակերպիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ