News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եթե երկրորդ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից առաջարկեն ինձ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, չեմ համաձայնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված, բայց չընտրված Աննա Մարգարյանը։

«Եթե 1 անգամ այդ գործընթացով անցնում ենք, երկրորդ անգամ դա արդեն անլուրջ երեւույթ է։ Բնականաբար, դրան չեմ համաձայնվի», - նշեց նա։

Դիտարկմանը, թե նրա չընտրվելը կապեցին Ազգային ժողովի անլրջության հետ, Աննա Մարգարյանը նշեց․  «Ես գնահատական չեմ տա, դա անլրջություն է, թե միտում է։ Ես ունեմ արձանագրված փաստ՝ 66 ձայն կողմ, եւ դա ինձ համար արդեն բավական է իմ վերջնական որոշումը կայացնելու համար»։

Հարցին՝ գուցե իր պատասխանները չբավարարեցի՞ն իշխող ուժի պատգամավորներին, Աննա Մարգարյանն արձագանքեց․ «Ես այնտեղ խնդիր չունեի բավարել-չբավարարելու իրենց ակնկալիքները։ Այստեղ խնդիրն այլ էր, թե ինչպես են պատկերացնում հետագա զարգացումները։ Մեկը կարող է այս տեսակետը կիսել, մյուսները՝ ոչ։ Յուրաքանչյուրն իր ներքին համոզմունքով թող ղեկավարվի։ Եթե պատգամավորը տվել է կողմ կամ դեմ ձայն՝ ղեկավարվելով իր ներքին համոզմունքով, հիմնվելով իմ տված տեսակետների վրա, ես միմիայն կարող եմ հարգել նման պատգամավորին։ Այն դեպքերում, երբ որ պատգամավորը պարզապես ցանկանում է դրսեւորել խմբային պատկանելիություն, անձնական շահեր՝ ստորադասելով հասարակական շահերը պետական քաղաքականության իրականացման ուղիները այդ դեպքում ես չէ, որ պետք է դրա արձագանքը տամ, այլ այն անձինք, ովքեր իրեն ընտրել են»։

Նա իր չընտրվելը կապում է երկու հանգամանքի հետ․ «Առաջինը, որ «Իմ քայլի» ներկայացուցիչների մի մասը գործուղման մեջ էին գտնվում։ Երկրորդը, «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն էր, որը պարզապես ներկայացնում էր այն, որ քանի որ մեր թեկնածուն չի անցել, մենք դեմ ենք գնում։ Ճիշտն ասած, դա խմբակցության որոշումն է, իրենց դիրքորոշումն է, որը ես չեմ կիսում, երբ որ մենք խոսում ենք պետական քաղաքականության իրականացման մասին։ Կամ առավոտյան ասում են այս հարցը մի քննարկեք, որովհետեւ մենք ունենք նման անհամաձայնություն կամ ասում էին՝ բոյկոտում ենք, դեմ ենք քվեարկում։ Ես կարծում եմ, որ ցանկացած անձ, ով որ ստանձնում է պատգամավորի պաշտոնը, ինքը պետք է լինի արհեստավարժ։ Արհեստավարժության մեջ երկրորդ պլան է գնում անձնայինը խմբայինը եւ առաջին պլան է գալիս պետականամետ մտածողությունը։ Պետականամետ չի նշանակում իշխանամետ։ Դա նշանակում է պետության կայացմանը նպաստող»։

Աննա Մարգարյանը, սակայն, շեշտեց՝ անձինք, ովքեր որ դեմ են քվեարկել, չի կարող ասել, որ պետականամետ չեն։

Նա նաեւ նշեց՝ խոսել են «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ, իրենք տվել են իրենց բացատրությունը․ «Բացատրությունը հիմնականում կապված էր պատգամավորների բացակայության հետ, մասնավորապես գործուղման մեկնածների»։

Դիտարկմանը, որ առավոտյան 105 պատգամավոր էր գրանցվել, սակայն իր թեկնածության քվեարկությանը 85 պատգամավոր է մասնակցել, այս մասով հետաքրքրվել է իշխող ուժի ներկայացուցիչներից, թե ինչու, Աննա Մարգարյանն արձագանքեց․ «Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում, նույնիսկ եթե լինեին 85 հոգի, որոնք որ ռեալ գնահատական էին տալիս, ես պետք է տեսնեի ԱԺ-ն ինչ դիրքորոշում ունի, եւ տեսա»։

Հիշեցնենք, որ իրավաբան Աննա Մարգարյանը, որն առաջադրվել էր «Իմ քայլի» կողմից, չընտրվեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Աննա Մարգարյանի թեկնածության օգտին «կողմ» էր քվեարկել 66, իսկ «դեմ»՝ 19 պատգամավոր: Նշենք, որ որպեսզի ԲԴԽ անդամի թեկնածուն ընտրվեր, նրա օգտին պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-ը։ Այսինքն, 132 պատգամավորի պարագայում նա պետք է ստանար նվազագույնը 80 «կողմ» ձայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է, անունը իրավասու չեմ դեռ նշել. Բագրատ Սրբազան 
Պաշտոնաթող նախագահների հետ չեմ հանդիպել, սակայն հանդիպել եմ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին...
«Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային…
Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան
Ընդգծելով, որ դա քրեորեն պատժելի արարք է, կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին...
Ինչո՞ւ Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. Ստեփան Դանիելյանը նշել է պատճառները
Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման...
Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր...
Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել (ուղիղ) 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է…
Ամենաշատ