News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։

Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից; Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ մասնավորապես ընդգծել, որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը համագործակցության խորացման ու ընդլայման լայն հնարավորություններ է ստեղծում։

Հիմնադրամի տրանսպորտի եւ հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ հիմնադրամը Հայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների  հաջողված փորձ, ինչը թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու եւ ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման եւ  էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ