News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չորս թեկնածուներ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից եւ Չեխիայից հավակնում են Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին։ Այս մասին ասվել է երեքշաբթի կառույցի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Թեկնածուների մեջ են երկու կանայք՝ գերմանուհի Սկա Քելերը «Կանաչներ – Եվրոպական ազատ դաշինքից» եւ իսպանուհի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միավորված ձախեր/Հյուսիսի ձախ կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նաեւ երկու տղամարդիկ՝ սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինք» միության նախագահ, իտալացի Դավիթ Սասոլին եւ չեխ Յան Զագրադիլը, որն առաջադրվել է «Եվրոպական պահպանողականներ եւ բարեփոխիչներ» խմբակցության կողմից։

Քաղաքական այլ միությունների թեկնածուների մասին այս պահին չի տեղեկացվում։

Ինչպես հիշեցրել են կազմակերպության մամուլի ծառայությունում, Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրությունները տեղի կունենան չորեքշաբթի, գաղտնի քվեարկությամբ։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնություն։ Եթե ոչ ոք չհաղթի առաջին փուլում, նրանք նոր թեկնածուներին հավասար կարող են նորից առաջադրվել երկրորդ եւ երրորդ փուլերի համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ