News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Եվրամիության ղեկավարները պայմանավորվել են Քրիսթին Լագարդին նշանակել Եվրոպական կենտրոնական բանկի նոր նախագահ, ինչպես նաեւ որոշում են ընդունել ԵՄ-ում եւս չորս այլ բարձր պաշտոններում նշանակումների մասին մարաթոնյան բանակցություններից հետո, որոնք ի հայտ են բերել խոր տարաձայնություններ դաշինքում, տեղեկացնում է Reuters-ը։

Եռօրյա բանակցությունները, որոնք, երբեմն թվում էր, թե կձախողվեն, ավարտվել են որոշմամբ, որն այժմ պետք է արժանանա Եվրախորհրդարանի հավանությանը, եւ որն անմիջապես մերժվել է սոցիալիստների ու կանաչների դաշինքի կողմից Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ի կողմից։

ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ Լեգարդի նշանակման որոշումը ԵԿԲ ղեկավարի պաշտոնում եւ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում դրական ազդակ կհաղորդի  եւ կփոխհատուցի այն մթնոլորտի հասցրած վնասին, որում անցել է գագաթաժողովը, ասել են դիվանագետները։

Տարաձայնությունները դարձան ավելի լայն պառակտման արտացոլումը ԵՄ քաղաքական կենտրոնում, որը դրսեւորվեց Եվրախորհրդարանի մայիսյան ընտրություններում եւ հանգեցրեց ավելի տարանջատված վեհաժողովի ձեւավորմանը, որտեղ ոչ մի դաշինք մեծամասնություն չստացավ, իսկ ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ խմբերը ցուցադրեցին բարձր ցուցանիշներ։

Լագարդը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնը եւ գլխավորում Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակտիվորեն հանդես է գալիս կանանց իրավունքների օգտին, սակայն անմիջական փորձ չունի դրամավարկային քաղաքականությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդիլ Ռենո-Բասոն Երեւանում վերընտրվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ
Օդիլ Ռենո-Բասոն վերընտրվել է...
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Աջակցության միջոցառումները կընդլայնվեն՝ ներառելով նաև լոկալ ֆակտորինգի զարգացումը...
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
Խնայիր ժամանակդ, իսկ հեռախոսիդ հիշողությունը պահիր լավագույն ակնթարթները ֆիքսելու համար...
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել 
Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում...
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը...
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ  է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ