News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

6,2 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արեւմտյան ափին, տեղեկացնում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունը (USGS), հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC ժամանակով ժամը 04.30-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Փրինս Ռուփերտ քաղաքից 323,8 կիլոմետր հարավ, կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզու արեւմտյան ափին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։

Օպերատիվ տեղեկություն հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին չի ստացվել։ Ցունամիի սպառնալիք չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ