News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID ներդնելու ծրագրերի մասին:

Իր ելույթում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունը կարևորում է էլեկտրոնային առողջապահության ոլորտի զարգացումը, ինչը համաշխարհային միտում է: Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության համակարգը կառավարող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝ Mobile ID-ն էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու ուղղությամբ:

Mobile ID-ն լինելու է այն առանցքը, որի օգնությամբ պետք է տեղի ունենա շահառուների գրանցումն ու խիստ նույնականացումը էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական շտեմարանում:

Համագումարի պաշտոնական բացմանը մասնակցել և դրա մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համագումարի մասնակիցներին ուղերձ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթով հանդես են եկել համագումարի նախագահ Արմեն Չարչյանը, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Բաղրյանը և համագումարի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ