News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովն այսօր նիստի ժամանակ կոչ է արել պատժել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին, ինչպես նաեւ պաշտպանել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին ու բլոգերներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Բանաձեւի տեքստի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է սաուդցի լրագրողի սպանությունն ու անընդունելի համարում լրագրողների ազատության դեմ ոտնձգությունը: ԵԱՀԿ ԽՎ-ն նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն:

ԵԱՀԿ ԽՎ-ի կարծիքով՝ ազգային խորհրդարանները պետք է հետեւեն իրենց երկրների կառավարությունների գործողություններին՝ լրագրողների սպանությունների կամ ճնշումների դեպքում:

Քննարկումների ընթացքում բանաձեւի տեքստում ներառվել է նաեւ փոփոխությունը, որի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կազմակերպության անդամ երկրներին կոչ է անում ռազմավարություն մշակել՝ լրագրող կանանց նկատմամբ ոտնձգություններն արմատախիլ անելու համար:

Միեւնույն ժամանակ, ԽՎ-ն կոչ է անում ԵԱՀԿ անդամներին իրենց հայրենիք վերադարձնել քաղաքացիներին, որոնք անդամակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, եւ դատական պատասխանատվության ենթարկել:

ԵԱՀԿ ԽՎ-ն կոմպետենտ մարմիններին կոչ է արել նաեւ ապահովել Չեչնիայում ԼԳԲՏԻ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որոնք հետապնդման են ենթարկվում, իսկ Ռուսաստանին կոչ են արել համագործակցել ԵԱՀԿ-ի հետ այդ հարցերի լուծման համար: Նշվում է, որ խոսքը «լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների եւ ինտերսեքսուալների» պաշտպանության մասին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ