News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2019թ-ի հուլիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» հերթական՝ IV-րդ նիստը, խորհրդի անդամ հանդիսացող 7 երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության քրեակատարողական համակարգերի ղեկավար կազմի, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցչի մասնակցությամբ:

Նիստի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի կողմից համապատասխան զեկույցով ներկայացվել են  ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացված իրավակազմակերպչական բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը:

Գործընկեր երկրների կողմից մեծ է եղել հատկապես հետաքրքրությունը ՀՀ քրեակատարողական համակարգում ներդրված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի նոր իրավակարգավորումների նկատմամբ, ըստ որոնց՝ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից դրսեւորած վարքագիծն այսուհետ գնահատվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված բալային գնահատման չափորոշիչներին համապատասխան՝ բացառելով ոլորտում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները:

Նիստի շրջանակներում ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ որոշումներ, այդ թվում՝ Խորհրդի նախագահ եւ համանախագահներ ընտրելու, Խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների կատարած աշխատանքները գնահատելու, ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական համակարգերում պատիժ կրող անձանց միջեւ առցանց շախմատի առաջնություն կազմակերպելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ