News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020 թ. Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին:

Հետաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Արցախի ներսում նաեւ այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաեւ այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, եւ հենց վերը նշված պատճառներից ելնելով՝ հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը:

Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա՝ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ