News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի եւ Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ եւ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ եւ մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր եւ պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարեւորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների եւ երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները եւ հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը եւ ընդլայնմանը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ