News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կրասնոյարսկցի 12-ամյա Արսենի Ֆյոդորովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ոսկեգույն ռետրիվերի ձագ է նվեր ստացել։

Ինչպես տեղեկացնում է Կրասնոյարսկի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը, մինչ այդ դպրոցականը նամակ էր գրել պետության ղեկավարին՝ խնդրելով իրեն հենց այդ ցեղատեսակի շուն նվիրել։

Տղան աուտիստ է եւ սովորում է հատուկ դպրոցի հինգերորդ դասարանում։ Շան ձագը նրան է հանձնել տարածաշրջանի կրթության նախարար Սվետլանա Մակովսկայան։

«Պետության ղեկավարը շատ նամակներ է ստանում, բայց նա հենց քո նամակն է ընտրել։ Դու շուն էիր խնդրել, որ կողքիդ միշտ հավատարիմ ընկեր ունենաս։ Համոզված եմ, որ դուք կընկերանաք եւ միասին շատ ժամանակ կանցկացնեք»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ