News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Իվիցա Դաչիչի հանդիպումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաեւ միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ:

Հայաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակեցին Կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ