News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բեկումնային 2017 թվականից հետո Մերձավոր Արեւելքում միասնական «Իսլամական պետության» փոխարեն հայտնվեցին «իլիպականների» բազմաթիվ անջատ-անջատ գործող խմբավորումներ: Պարզվում է՝ Ադրբեջանում ոչ միայն դրա կողմնակիցներ կան, այլեւ ոչ հրապարակայնորեն աջակցություն են ստանում պետական մակարդակով: Մի խոսքով՝ ամեն ինչի մասին հերթով:

Այսպես՝ հուլիսի 2-ին ԻԼԻՊ-ը հրապարակել է խմբավորման առաջնորդ  Աբու Բաքր ալ Բաղդադիին ադրբեջանցի զինյալների երդման հոլովակը: Ամերիկյան SITE Intelligence Group կազմակերպության տեղեկություններով, որը հետեւում է եւ հրապարակում ԻԼԻՊ-ի գործունեությունը, տեսանյութում ինքնաձիգներով զինված 3 տղամարդիկ են՝ դեմքերը սեւ կտորով փակած: Նրանց թիկունքի ֆոնին «Իսլամական պետության» դրոշն է: Գրոհայինները կարդում են երդման տեքստը՝ հնչեցնելով ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի անունը:

Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» շարքերում մարտնչած ադրբեջանցիները նախկինում էլ էին իրենց հայրենակիցների համար հոլովակներ տեսանկարահանել՝ նրանց կոչ անելով պատերազմել մուսուլմանների թշնամիների դեմ: Սակայն նախկինում հոլովակները բուն Ադրբեջանից չէին հրապարակվում, ինչը վկայում է այս երկրում ահաբեկիչների աճող ակտիվության մասին: ԻՊ-ի կողմում մարտական գործողություններին Ադրբեջանի որոշ քաղաքացիների մասնակցության մասին նախկինում էլ էր հայտնի:

meydan.tv կայքում հրապարակված «ԻԼԻՊ-ի փոքրիկ գերիները» հոդվածում ներկայացված են 2012-2017 թվականների ժամանակահատվածում ադրբեջանական պաշտոնական տվյալները ԻԼԻՊ-ի շարքերում երկրի 900 քաղաքացիների անդամագրման մասին: Ընդ որում՝ Բաքվից Սիրիա եւ Իրաք են մեկնել ոչ միայն երիտասարդ տղամարդիկ, այլեւ թե՛ ընտանեկան զույգեր, թե՛ ընտանիքների մայրեր, որոնք լքել են ամուսիններին: Այնուհետեւ meydan.tv-ն պատմում է մի ադրբեջանցի ընտանիքի ցնցող պատմությունը, որին ԻՊ-ն բաժանել էր:

2018 թվականի աշնանը Սիրիական դեմոկրատական բանակը հայտարարել էր Սիրիայում ԻՊ վեց զինյալների գերելու մասին, որոնց մեջ էր նաեւ 1974 թվականին ծնված մի ադրբեջանցի։ SDF PRESS-ի տեսանյութում նրան անվանում են Իսմայիլ Ռաշադ Ռաֆիկ (Աբու Զաքարիա Ազերի)։ 2018-ի ապրիլին Իրաքի Կենտրոնական քրեական դատարանը Ադրբեջանի երեք քաղաքացուհու մահապատժի դատապարտեց՝ նրանց ճանաչելով ԻՊ անդամներ։ 2018-ի հունվարի վերջին Ադրբեջանի պետական կոմիտեի՝ կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով ղեկավարի տեղակալը նշեց երկրի քաղաքացիների թիվը, որոնք զոհվել են Սիրիայում եւ Իրաքում մարտերի ժամանակ։ Պաշտոնյան ճշտել է, որ կա տեղեկատվություն Սիրիայում եւ Իրաքում ավելի քան 300 ադրբեջանցի երեխաների եւ կանանց գտնվելու մասին, «որոնք նաեւ ենթարկվում են արմատական խմբավորումների ազդեցությանը», ինչը հնարավոր է դարձել միայն իշխանությունների անմիջական կոորդինացման եւ գործուն աջակցության պարագայում։

«Կավկազսկի ուզել» գործակալությունը հոդվածագրի միջոցով մեջբերում է հետեւյալը. «Իսկ ես անձամբ, ինչպես ասում են, «իմ աչքերով» եմ տեսել, թե ինչպես Բաքվում, դեմոկրատական ընդդիմության հանրահավաքում կողքիս կանգնածն ամբոխի մեջ հանկարծ բարձրացրեց ու իջեցրեց, հետո մեկ անգամ էլ բարձրացրեց ԻԼԻՊ դրոշը։ Նրան անմիջապես տեսան դեմոկրատ ակտիվիստները, ձեռքերը ոլորեցին, դուրս տարան հանրահավաքից եւ հանձնեցին ոստիկանություն։ Իսկ նրանք էլ բաց թողեցին. դա տեղի է ունեցել աչքերիս առջեւ, երկու տարի առաջ, Բաքվում, «Մեհսուլ» մարզադաշտում։

Այսպիսով, ահաբեկչությունը, շատ երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հովանավորչությունը եւ դրան աջակցությունը Ադրբեջանում դրված են պետական ռելսերի վրա, ինչից զարմանալ չարժի՝ հաշվի առնելով նրա կառավարող էլիտայի մասնակցությունը կասկածելի շատ խարդախ գործերին (հիշենք, օրինակ, պետության ղեկավարի ընտանիքի օֆշորային սկանդալները)։ Միեւնույն ժամանակ, ինչո՞ւ զիջել ԻՊ զինյալների կողմից նավթի վաճառքի համեղ պատառը հարեւան Թուրքիային, եթե իրենք կարող են հարստանալ։ Ակնհայտ է միայն մի բան. ահաբեկչությանն աջակցելը հղի է տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմամբ եւ ուղղակի սպառնալիք է շատ երկրների համար։

Րաֆֆի Սամվելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ